Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 042-013 ծածկագրից 0,05035հա, 549-007 ծածկագրից 0,1652հա, 827-065 ծածկագրով 0,153հա և 827-066 ծածկագրով 0,188հա հողամասերը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 042-013 ծածկագրից 503,5քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 549-007 ծածկագրից 0,1652հա, 827-065 ծածկագրով 0,153հա և 827-066 ծածկագրով 0,188հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն և հավանություն տալ 549-007 ծածկագրից 0,1294հա, 827-065 ծածկագրով 0,153հա և 827-066 ծածկագրով 0,188հա հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը: