Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակ N 6/4 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-001-0063-0042/, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը /տարադրամի փոխանակման և առևտրի սրահ/ Աշտարակ քաղաքի երաժշտական դպրոց մուտք ու ելքի ճանապարհը սահմանված նորմերին համապատասխան ապահովելու և տարածքը բարեկարգելու նպատակով քանդելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 1-ին փողոց, N 9 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 02-061-0051-0033/, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը խաղահրապարակ և զբոսայգի կառուցելու նպատակով քանդելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: