Հիմք ընդունելով Թորոս Մկրտչի Սլդոյանի 15.11.2024թ N 12941 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 6-ին փողոց, բնակելի տուն 8 հասցեում գտնվող Թորոս Մկրտչի Սլդոյանի ընտանիքի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0007-0017/ 0.1160 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, պահեստը, ավտոտնակը, անասնաշենքը և պարիսպը, որոնք կառուցվել են 2011թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Թորոս Մկրտչի Սլդոյանի /ծնվ․ 23․08․1988թ․/, Արաքսի Արտավազդի Կուլիջանյանի /ծնվ․ 20․08․1967թ․/ և Արմենուհի Մկրտչի Սլդոյանի /ծնվ․ 29․01․1990թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 6-րդ փողոց, բնակելի տուն 8 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0007-0017 կադաստրային ծածկագրով, 20234FKYV6 չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.1160 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2011թ. կառուցված, 125.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 21.0 քմ արտաքին մակերեսով պահեստը, 49.2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 68․9 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 8․04 քմ արտաքին մակերեսով պարիսպը /ընդամենը արտաքին չափերով 272․34 քմ, որից բնակելի տան արտաքին չափը՝ 125․2 քմ, օժանդակ շինության չափը՝ 147․14 քմ/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ :
1) 125․2 x 743 = 93024 /իննսուներեք հազար քսանչորս/ ՀՀ դրամ
2) 147․14 x 446 = 65625 /վաթսունհինգ հազար վեզ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 158649 /մեկ հարյուր հիսունութ հազար վեց հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: