Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի ենթակայությամբ «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի թատերական խմբակի երեխաների թիվը սահմանել 25 երեխա:
2. Թատերական խմբակի ամսական վարձավճարը սահմանել 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ։
3. Թատերական խմբակում սահմանել մինչև 5 անվճար տեղեր՝ համայնքի ղեկավարի սահմանած կարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։