|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հունվարի 2020 թվականի N 7-Ա |
<<ՌԵԼԻՍՈՖԹ>> ՍՊԸ-ԻՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով <<Ռելիսոֆթ>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Միրումյանի 05.12.2019թ. թիվ 1831 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ հարկից 1 /մեկ/ սենյակ 18քմ մակերեսով, ամսական 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ <<<Ռելիսոֆթ>> ՍՊԸ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Սույն որոշումից բխող հետագա ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
|
Կողմ -9 ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|