Հիմք ընդունելով <<ԱՆՏ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից տրված 07-050-0078-0016 ծածկագրով, Նոր Երզնկա 3-րդ փողոց, N 108 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ 27.05.2022թ. եզրակացությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 3-րդ փողոց N 108 հասցեում գտնվող 15,1քմ մակերեսով շինությունը և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 322քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 1 900 000 /մեկ միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: