Այսօր: Շաբաթ, 26 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1937-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2025 թվականի N 1937-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Գայանե Վարդանի Մնուկյանի լիազորված անձ.՝ Տաթև Խաչիկի Եսայանի 17.07.2025թ. թիվ 9216 դիմումը, ինչպես նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի 01.07.2025թ. /ԳՄ 3254/ վկայագիրը, Գ. Մնուկյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0589-0004 ծածկագրով 0.64758հա գյուղատնտեսական նշանակության վարելահող ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք խաղողի այգի հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 23.07.2025թ. թիվ 75 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գայանե Վարդանի Մանուկյանի /ծնվ. 06․10․1953թ./, Կարեն Մանուկի Մանուկյանի /ծնվ. 21․01․1975թ./, Մարինե Մանուկի Մանուկյանի /ծնվ. 09․03․1976թ./ և Կարինե Մանուկի Մանուկյանի /ծնվ. 31․07․1979թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզի 02-001-0589-0004 ծածկագրով 0.64758հա գյուղատնտեսական վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք խաղողի այգու։

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner