Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի ք. Աշտարակ Վառոյի Ձորակ 3-րդ թաղամասում գտնվող, 02-001-0029-0001 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասից 0.1405հա հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. 02-001-0029-0001-ից ծածկագրից 0.1405 հա հողամասի հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Վառոյի Ձորակ 3-րդ թաղամաս, 116 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: