Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 5171-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2024 թվականի N 5171-Ա

ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.06.2024թ. ԹԻՎ 1979-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 30/07/2024 N Կ-30072024-02-0189 որոշումը և Լևոն Ավետիսյանի 25.12.2024թ. N 14822 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-086-0013-0118 ծածկագրով 0.0396 հա բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Լևոն Մուրադի Ավետիսյանի /ծնվ.05.02.1957թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-086-0013-0118 ծածկագրում, իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. կառուցված 396.0 քմ բնակելի տան և 50.4քմ օժանդակ շինությունների /ավտոտնակ՝ 24.8քմ, անասնաշենք՝ 19.4քմ և ծածկոց՝ 6.2քմ / նկատմամբ:

2. Համայնք Աշտարակ Ոսկեհատ բնակավայրում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր 02-086-0013-0118/ տալ 9 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, Ոսկեհատ բնակավայր, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9 բնակելի տուն:

3. Աշտարակ համայնքի ղեկավարի 10.06.2024թ. թիվ 1979-Ա որոշումը ճանաչել չեղյալ:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner