Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 59-Ա

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱՇՏԱՐԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Ստեղծել «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի 1-ի:

3. Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի 2-ի:

4. «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան երեխաների և դեռահասների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմանների ստեղծումն է ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով։

5. «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրակցել մարզ Արագածոտն, համայնք Կարբի 4-րդ փողոց թիվ 1 հանրախանութ հասցեի անշարժ գույքը:

6. Ապահովել «Աշտարակի ուսումնական տեխնոլոգիական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -18

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(118.39 Կբ) Հավելվածներ
(27.47 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner