Հիմք ընդունելով Կարինե Սահակյանի 31.07.2025թ., N 9878 դիմումը և, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի տրված 21.12.2024թ., գրանցամատյան N 7968 և N 7972, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք, Ուջան բնակավայրում գտնվող 0.18հա հատկացված հողամասից չափագրման արդյունքում փաստացի օգտագործվող 0.1988հա գյուղատնտեսական նշանակության հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Կարինե Վանուշի Սահակյանի /ծնված 07.12.1977թ./ և Լուսինե Վանուշի Դավթյանի /ծնված 10.02.1974թ./, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայրում 02-109-0230-0014 ծածկագրում հատկացված 0.18հա վարելահողից ավել օգտագործվող 0.0168 հա վարելահողի նկատմամբ /ընդհանուր 0.1988 հա/:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/ - Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: