Հիմք ընդունելով Արտուշ Միրզախանյանի 10.05.2021թ. N 725, <<Սպիննակեր Գրուպ>> ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Կարապետյանի 13.05.2021թ. N 754, Նուշիկ Ադամյանի 19.05.2021թ. N 808 և Գայանե Հովակիմյանի 19.05.2021թ. N 805 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց N 7 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0105-0001 ծածկագրից 6քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող առևտրի և սպասարկման օբյեկտի սեփականատեր Արտուշ Արսենի Միրզախանյանին:
2. Աշտարակ քաղաքի 692-009 ծածկագրից 0,1165հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0692-0002 և 02-001-0692-0003 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <Սպիննակեր Գրուպ> ՍՊԸ-ին:
3. Աշտարակ քաղաքի Աբովյան փողոց N 33 տան հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0177-0006 ծածկագրից 30,8քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող տնամերձ հողամասի սեփականատեր Նուշիկ Աղվանի Ադամյանին:
4. Աշտարակ քաղաքի 694-039 ծածկագրից 0,0784հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0694-005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Գայանե Ռուբիկի Հովակիմյանին: