Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 521-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2025 թվականի N 521-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Հովհաննես Վանիկի Մանուկյանի լիազորված անձ Ստեփան Լևիկի Սարգսյանի 19.11.2024թ N13098՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Հովհաննես Մանուկյանի իրավանախորդներ Հրանուշ Վանիկի Մարտիրոսյանի /հիմք ըստ օրենքի ժառանգությայն իրավունքի 08.10.2024թ. թիվ ԳՄ 17412 վկայագիր/, Սեդա Եսայի Ստեփանյանի /հիմք ըստ օրենքի ժառանգությայն իրավունքի 08.10.2024թ. թիվ ԳՄ 17411 վկայագիր/ և Վանիկ Մանուկյանի /հիմք ըստ օրենքի ժառանգությայն իրավունքի 08.10.2024թ. թիվ ԳՄ 17410 վկայագիր/ ընտանիքի կողմից Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայր, 6-րդ փողոց, 4-րդ փակուղի, 2/1 հասցեում կառուցած ինքնակամ կառույցը, որը կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը /1980թ./ և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Ճանաչել Հովհաննես Վանիկի Մանուկյանի /ծնվ.05.01.1966թ./ և Վարդ Վանիկի Կիրակոսյանի /ծնվ.10.01.1962թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 6-րդ փողոց, 4-րդ փակուղի, 2/1 հասցեում գտնվող 02-112-0042-0018,0005,0006 կադաստրային ծածկագրերից 0.0600 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը /1980թ./ կառուցված 68.97 քմ բնակելի տան նկատմամբ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:

2. 02-112-0042-0018,0005,0006 ծածկագրերից 0.0600 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- Համայնք Աշտարակ, Օհանավան բնակավայր, 6-րդ փողոց, 4-րդ փակուղի, N 2/1 բնակելի տուն:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner