Հիմք ընդունելով Արծրուն Արտաշի Թումանյանի 09․06.2025թ N8792 դիմումը և փաստացի կատարված 02-001-0205-0022;0067 ծածկագրերում գտնվող 0․08132հա հողամասի չափագրությունը նկատի ունենալով, որ Արծրուն Արտաշի Թումանյանի ընտանիքին հատկացված 0․08հա տնամերձ հողամասը բաղկացած է երկու միավորից 02-001-0205-0022;0067 և 02-001-0206-0018 ծածկագրերում, հաշվի առնելով, որ 02-001-0206-0018 ծածկագրով 0․0445հա տնամերձ հողամասի նկատմամբ իրավունքը արդեն ստացել է պետական գրանցում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, ՀՀ կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի և 29.12.2005թ. N 2387-Ն պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
1.Ճանաչել Արտաշ Արծրունու Թումանյանի /ծնվ․14․07․1954թ․/, Անահիտ Գարեգինի Թումանյանի /ծնվ․15․07․1956թ․/, Արծրուն Արտաշի Թումանյանի /ծնվ․12․05․1973թ․/, Արուսյակ Արտաշի Թումանյանի /ծնվ․27․06․1975թ․/ և Այծեմիկ Արտաշի Թումանյանի /ծնվ․28․11․1982թ․/ համատեղ սեփականության իրավունքը Աշտարակ համայնք Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0205-0022;0067 և 02-001-0206-0018 ծածկագրերում հատկացված 0․08հա տնամերձ հողամասերից ավել օգտագործվող մինչև 20% 0․016հա հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 0․096հա/:
2.Արտաշ Արծրունու Թումանյանի ընտանիքի կողմից ավել օգտագործվող 0․02982հա հողամասը վաճառել նրանց հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 611397 /վեց հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ:
3. 02-001-0205-0022, 02-001-0205-0067 ծածկագրերով 0․08132հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Զորավար Սմբատի փողոց, հողամաս 15/1:
4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
-Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: