Հիմք ընդունելով Հայկ Սիմոնյանի 05.06.2023թ. N 5628, Սիրանուշ Բոցինյանի 08.06.2023թ. N 5780, Մելիք Գասպարյանի 08.06.2023թ. N 5779, Տիգրան Գյուլումյանի 20.06.2023թ. N 6231, Սարգիս Բադալյանի 04.07.2023թ. N 6771, Գևորգ Արևշատյանի 04․07․2023թ․ N 6772, Զոհրաբ Մակիյանի 10․07․2023թ․ N 6922, Գագիկ Պետրոսյանի 11․07․2023թ․ N 6995 և <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամի լիազորված անձ Մարիամ Կարապետյանի 13.07.2023թ. N 7094՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0272-0193 ծածկագրով, Հայկ Արմանի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 1,1153հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /1,0072հա-վարելահող և 0,1081հա-հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության և օժանդակ շինության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0082-0019 ծածկագրով, Սիրանուշ Գագիկի Բոցինյանին և Էդգար Էդուարդի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,17հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 0,044հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0052-0015 ծածկագրով, Մելիք Ռազմիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,212հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 0,065հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 02-028-0194-0004 ծածկագրով, Տիգրան Գյորգու Գյուլումյանին սեփականության իրավունքով պատկանող 0,7226հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,1036հա պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0191-0045 ծածկագրով, Սարգիս Սամվելի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0303հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0460-0031 և 02-001-0460-0032 ծածկագրերով, Գևորգ Վահագնի Արևշատյանին սեփականության իրավունքով պատկանող 0,394797հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0244-0017 ծածկագրով, Զոհրաբ Նիկոլայի Մակիյանին սեփականության իրավունքով պատկանող 0,195հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0514-0064 ծածկագրով, Գագիկ Վազգենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,193հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
9. Հավանություն տալ Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0248-0054 ծածկագրով, <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 0,0585հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: