|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2024 թվականի N 104-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ <<ՎԱՆԴՈՇԻՆ>> ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով <<ՎԱՆԴՈՇԻՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մանուկյանի 05.08.2024թ. N 8695 դիմումը, օգտակար հանածոների արդյունահանման 29.07.2024թ. N ՇԱԹ-29/746 թույլտվությունը, N Լ-746 լեռնահատկացման ակտը և ընդերքօգտագործման N Պ-746 պայմանագիրը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 44 կետի ը) ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ համայնքի Վերին Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-105-0107-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 1,7588հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության ընդերքի օգտագործման գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով /առանց մրցույթի/ <<ՎԱՆԴՈՇԻՆ>> ՍՊԸ-ին տրամադրելու 15 /տասնհինգ/ տարի ժամկետով` տարեկան 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարով: |
Կողմ -18 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|