Հիմք ընդունելով Գևորգ Սմբատի Հովհաննիսյանի 05.06.2025թ N 7029 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ԳՄ 7065/, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող Գևորգ Սմբատի Հովհաննիսյանի ընտանիքի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-001-0437-0023/ 0.84163 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Գևորգ Սմբատի Հովհաննիսյանի ընտանիքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գևորգ Սմբատի Հովհաննիսյանի /ծնվ.01.11.1987թ./, Մարյամ Սմբատի Հովհաննիսյանի /ծնվ.18.06.1983թ./, Թեհմինե Սմբատի Հովհաննիսյանի /ծնվ.16.05.1982թ./, Աննա Սմբատի Հովհաննիսյանի /ծնվ.20.09.1979թ./ և Սուսաննա Խաչիկի Հովհաննիսյանի /ծնվ.01.02.1959թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0437-0023 ծածկագրից 0.84163 հա անշարժ գույքի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: