Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2019 թվականի N 44-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.08.2019Թ. ԹԻՎ 37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. 22.08.2019թ. N 37-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.   

<<Հիմք ընդունելով անշարժ գույքի նվիրաբերության 21.08.2013թ. ՍՄ 2709 պայմանագրի 4.3 կետը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 6-րդ կետի դրույթներով ինչպես նաև նկատի ունենալով, որ <<Աշտարակ>> նոտարական տարածքի նոտար Գագիկ Հակոբյանի կողմից 21.08.2013թ. վավերացված ՍՄ 2709  պայմանագրի 1.3  կետով նախատեսված ծրագրերը չեն կատարվել,  անշարժ գույքի հանձնումը փաստացի չի ավարտվել: <<Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոնը>> չունի բավարար ֆինանսական միջոցներ նվիրաբերված գույքը պայմանագրով սահմանված նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, ինչի հետևանքով չի վարվել նշված գույքի օգտագործման հետ կապված բոլոր գործառնությունների առանձնացված հաշվարկ: Իր կողմից գույքի ըստ նշանակության օգտագործումը անհնար է, նվիրաբերված գույքի նկատմամբ որևէ բարելավում չի կատարվել, գույքի սկզբնական վիճակը պահպանված է և վերջինս առարկություններ չունի պայմանագրի լուծման հետ կապված,  համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.Լուծել Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի N 6 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0410-0110/ 4,8 հա բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետետարանի և <Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն> հասարակական կազմակերպության միջև 21.08.2013թ. կնքված անշարժ գույքի նվիրաբերության  /ՍՄ 2709/ պայմանագիրը:

2. Սույն որոշման 1-ին կետից բխող իրավական ակտերի ընդունումը վերապահել համայնքի ղեկավարին>>:

 


Կողմ -8

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner