Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.04.2025թ. N 52-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 14.03.2025թ. N 2/փ-93 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0440-0112/, Վահէ Ժունյոր Վահէի Սերայտարեանին սեփականության իրավունքով պատկանող 0,0012հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը /կատեգորիան համարել փոփոխված որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` էներգետիկայի հողեր: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 53 221 /հիսուներեք հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,0012հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Մուղնի, 8-րդ թաղամաս, հողամաս N 8/3:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Աշտարակ քաղաքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: