Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 304
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2025 թվականի N 23-Ա

ՎԱՀԱՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահան Վարուժանի Սիրականյանի 30.12.2024թ N 15038 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 7-րդ փողոց, բնակելի տուն 13 հասցեում գտնվող Վահան Վարուժանի Սիրականյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0005-0007/ 0.11681 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը, ծածկոցը, անասնաշենքը, պարիսպը և 1 հատ պատուհան, որոնք կառուցվել են 2008թ-2013թ․., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Վահան Վարուժանի Սիրականյանի /ծնվ․ 05․08․1970թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 7-րդ փողոց, բնակելի տուն 13 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0005-0007 կադաստրային ծածկագրով, 2023YKDMNE չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.11681 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2008թ.-2013թ․ կառուցված, 114.5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 21.85 քմ արտաքին մակերեսով ծածկոցը, 30․2 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 8․46 քմ արտաքին մակերեսով պարիսպը և 1 հատ պատուհան /ընդամենը արտաքին չափերով 175․01 քմ, որից բնակելի տան արտաքին չափը՝ 114․5 քմ, օժանդակ շինության չափը՝ 60․51 քմ և 1 հատ պատուհան/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 հատ պատուհանի համար վճարելով 1000 /մեկ հազար/ ՀՀդրամ :

1) 114․5 x 743 = 85074 /ութսունհինգ հազար յոթանասունչորս/ ՀՀ դրամ

2) 60․51 x 446 = 26988 /քսանվեց հազար ինը հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ

3) 1 x 1000 = 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 113062 /մեկ հարյուր տասներեք հազար վաթսուներկու/ ՀՀ դրամ։

2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner