Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում մակերեսի ավելացում նախատեսող փոփոխություններ կատարելու դեպքում, նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքը կիրառվում է միայն գերազանցող մասով և դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Աշտարակ համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
2.Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Աշտարակ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 2026 թվականի ընթացքում մեկ անգամ և մինչև 3 ամիս ժամկետով երկարաձգման համար 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Աշտարակ համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
3․ 2026 թվականի համար սահմանել արտոնություն Աշտարակ համայնքում ասֆալտապատում կատարելու շինարարական բոլոր աշխատանքների համար (այդ թվում՝ կառուցման ավարտն ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար)՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: