|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հուլիսի 2021 թվականի N 40-Ա |
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի N 174 դրական եզրակացությունը` Աշտարակ քաղաքի 02-001-0437-0105 ծածկագրով 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման հավելվածի64-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Հաստատել Աշտարակ քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը և 02-001-0437-0105 ծածկագրով 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (պտղատու այգի)նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ ավտոտեխսպասարկման կայան կառուցելու համար: |
Կողմ -8 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|