Հիմք ընդունելով Կարինե Սահակյանի 31.07.2025թ., N 9878 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի տրված 21.12.2024թ., գրանցամատյան N 7968 և N 7972 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայրի 02-109-0023-0007 կադաստրային ծացկագրով, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված, բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջով, նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականը /1980 թվականին/, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Կարինե Վանուշի Սահակյանի /ծնված 07.12.1977թ./, Լուսինե Վանուշի Դավթյանի /ծնված 10.02.1974թ./, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի, ՈՒջան բնակավայրի, 02-109-0023-0007 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մինչև 2001թ. /1980թ./ կառուցված՝ 266.1 քմ մակերեսով բնակելի տան, 1.89 քմ մակերեսով կցակառույցի և 33.48 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, որոնք նրա կողմից փաստացի օգտագործվել են նաև մինչ 2001 թվականը:
2. 02-109-0023-0007 ծածկագրով հողամասի և բնակելի տան հասցեն համարել
- Աշտարակ, ՈՒջան, 1-ին փողոց, N 8 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: