Հիմք ընդունելով Արմեն Փայլակի Սարիբեկյանի 15.05.2024թ․ N5354 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին և բնակելի տանը /ծածկագիր՝ 02-028-0152-0016 0․47287հա/ տալ 1 համարը և հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, Բյուրական, 53-րդ փողոց, 1-ին փակուղի բնակելի տուն 1:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: