Հիմք ընդունելով Սերյոժա Մանուկյանի լ/ա Անդրանիկ Բարսեղյանի 18.03.2025թ. N 3047՝ Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրի 02-087-0042-0010 կադաստրային ծածակագրով հողամասում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու դիմումը, ժառանգության իրավունքի վկայագրերը /տրված 17.03.2025թ., գմ 557 և գմ 558/ ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի և <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի պահանջներով` նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տունը, որը կառուցվել է մինչև 2001թ., մարտի 15-ը, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Սերյոժա Արամայիսի Մանուկյանին /ծնված 26.01.1950թ./ սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0042-0010 ծածկագրով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001թ., մարտի 15-ը կառուցված՝ 89.95 քմ մակերեսով ինքնակամ բնակելի տունը ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար սահմանված վճարի գանձման:
2. 02-087-0042-0010 ծածկագրով հողմասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ, Ոսկեվազ, Րաֆֆու փողոց, 3-րդ նրբանցք, N 3 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: