Հիմք ընդունելով Ներսես Մկրտիչի Սուքիասյանի լիազորված անձ՝ Հասմիկ Մկրտչի Սուքիասյանի 04.04.2025թ N 3935 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող Ներսես Մկրտիչի Սուքիասյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-113-0025-0028/ 0.2345 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Ներսես Մկրտիչի Սուքիասյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ներսես Մկրտիչի Սուքիասյանի /ծնվ.09.02.1961թ./ և Աննա Խաչիկի Վարդանյանի /ծնվ. 27.10.1969թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0025-0028 ծածկագրից 0.2345 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Համայնք Աշտարակ Օշական բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-113-0025-0028, 0.2345 հա/ տալ 18/1 համարը և հասցեն համարել
- Համայնք Աշտարակ, Օշական բնակավայր, Մ. Նալբանդյան փողոց, 2-րդ նրբանցք, 18/1 հողամաս:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: