Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման նպատակով Աշտարակ համայնքում կատարված քարտեզագրման արդյունքում Արարատյան փողոց, N 87/1 հասցեում գտնվող ՕԿՋ-ի զբաղեցրած հողամասը քարտեզագրվել և ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնվել է որպես բնակավայրերի նշանակության այլ հողամաս, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8/1 կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման պահանջներով համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է.
Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 02-001-0105-0006 ծածկագրում գտնվող, 0,3874հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: