Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2023 թվականի N 116-Ա

«ԱՇՏԱՐԱԿՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 81-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Ստեղծել «Աշտարակտրանս» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):

2. Հաստատել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը համապատասխանում է 100 (մեկ հարյուր) հասարակ բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով:

3. Հաստատել ընկերության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

4. Հաստատել ընկերության հաստիքացուցակը՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Առաջարկել Աշտարակ համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության պետական գրանցումը:

 

 


Կողմ -18

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(116.65 Կբ) Հավելված 1
(24.93 Կբ) Հավելված 2
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner