Հիմք ընդունելով Հարություն Տիգրանի Ավագյանի 12.11.2025թ. N 16351՝ դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող Հարություն Տիգրանի Ավագյանին սեփականության իրավունքով հատկացված 0.10 հա հողամասից /ծածկագիր 02-109-0048-0013/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.02559 հա /ընդամենը 0.12559 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Հարություն Տիգրանի Ավագյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հարություն Տիգրանի Ավագյանի /ծնվ.05.11.1963թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում 02-109-0048-0013 կադաստրային ծածկագրում հատկացված 0.10 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.02559 հա /ընդհամենը 0.12559 հա / հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: