Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1759-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 1759-Ա

<<ԱՇՏԱՐԱԿԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՄՇՏԱԿԱՆ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.04.2025թ. N 51-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. <<Աշտարակի խմելու ջրի մատակարարման և սպասարկման>> համայնքային հիմնարկին խմելու-կենցաղային նպատակով աղբյուրների սպասարկման համար, անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել Աշտարակ համայնքի Վերին Սասունիկ բնակավայրի 02-105-0131-0003 ծածկագրով, պետական սեփականություն հանդիսացող 0,02հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր։

2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ս. Պապյան/

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner