Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ կետի, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 08.04.2021թ. N 515-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններն անվանափոխել՝ համաձայն հավելված 1-ի:
2. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունները և հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 հավելվածների:
3.Հանձնարարել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ 15-օրյա ժամկետում ապահովել կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: