Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ համայնքի աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքից ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբի հավաքման և տեղափոխման թույլտվության տրամադրման պայմանների կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հասատատել Աշտարակ համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Հաստատել Աշտարակ համայնքի սանիտարական մաքրման կարգը՝ համաձայն հավելված 4-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: