Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի առաջարկությունը /մուտք` 06.12.2017թ. N 414/, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18/28, 48/3, <Համայնքային ծառայության մասին> ՀՀ օրենքի 9 և <Իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 15-ի N 6-Ա որոշման մեջ կատարել լրացում /արձ. - 12/ և հաստիքացուցակում ավելացնել սոցիալական աշխատողի մեկ հաստիքային միավոր`
- աշխատակազմի գլխավոր մասնագետ - աշխատավարձը` 120 000 ՀՀ դրամ:
2. Ի գիտություն ընդունել, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից անվանացանկում համապատասխան լրացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: