|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 սեպտեմբերի 2019 թվականի N 52-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 012-211 ծածկագրից 0,034հա և 859-039 ծածկագրից 0,000748հա հողամասերը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 012-211 ծածկագրից 340քմ և 859-039 ծածկագրից 7,48քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն: |
Կողմ -9 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|