Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2017թ-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն հատված 1-ի:
2.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի:
3.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի:
4.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի:
5.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի:
6.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասի փոփոխության առաջարկությանը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի:
7. <Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: /հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 521561.4 0 521561.4
Ծախսային մաս 522305.6 32944.3 555249.9
Դեֆիցիտ -744.2 -32944.3 -33688.5
Պահուստային ֆոնդ 0 0 0