Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի N107 դրական եզրակացությունը` Աշտարակ քաղաքի 02-001-0462-0019 ծածկագրից 0,2994հա և 02-001-0105-0006 ծածկագրով 0,3874հա բնակավայրերի նշանակության այլ հողամասերի նպատակային նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի և 02-001-0462-0018 ծածկագրից 0,1895հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության այլ հողամասի փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Նորոշման հավելվածի72-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8/1 կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաստատել Աշտարակ քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը և 02-001-0462-0019 ծածկագրից 0,2994հա և 02-001-0105-0006 ծածկագրով 0,3874հաբնակավայրերի նշանակության այլ հողամասերի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպեսէներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասերի, իսկ 02-001-0462-0018 ծածկագրից 0,1895հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նշանակության այլ հողամաս: