Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 20-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2020 թվականի N 20-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2020Թ.-Ի ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կետ 25-ի և ՀՀ կառավարության <<ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին>> 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է.

1. Համաձայնություն տալ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով Աշտարակ համայնքի կողմից ներկայացված ծրագրային հետևյալ հայտերին`

1.Համայնքի Ներսես Աշտարակեցու փողոցից պատմական միջուկ տանող ճանապարհի, բազմաբնակարան 2 շենքերի բակերի կապիտալ նորոգում, Արտակի փողոցի հիմնանորոգում, բազմաբնակարան 3 շենքերի բակերի  ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում,

2.Աշտարակ համայնքի լուսավորության համակարգի վերազինման,  արդիականացման աշխատանքների իրականացում,

3.Աշտարակի քաղաքային զբոսայգու առկա լողավազանի և հարակից տարածքի  շենք-շինությունների վերկառուցում և բարեկարգում,

4.Արամ Մանուկյան 9, Տիգրան Մեծի  34 շենքերի էներգարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացում,

5.Աշտարակ համայնքի փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքների իրականացում,

6.Ներսես Աշտարակեցու 76, Տիգրան Մեծի 2, Տիգրան Մեծի 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում,

7.Աշտարակ համայնքի կարիքների համար աղբատար և բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռք բերում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -12

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԱՀԵ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner