Հիմք ընդունելով Արտակ Դրաստամատի Հովհաննիսյանի լիազորված անձ՝ Արամ Վանիկի Բալոյանի 08.08.2025թ N 10260 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող Արտակ Դրաստամատի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով հատկացված 0.0600 հա հողամասից /ծածկագիր 02-001-0720-0018/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0007 հա /ընդամենը 0.0607 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Արտակ Դրաստամատի Հովհաննիսյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Արտակ Դրաստամատի Հովհաննիսյանի /ծնվ.05.09.1969թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում 02-001-0720-0018 կադաստրային ծածկագրում հատկացված 0.0600 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.0007 հա /ընդհամենը 0.0607 հա / հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: