Այսօր: Կիրակի, 3 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 օգոստոսի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՌՖԷԻ ԳԻՏԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մկրտիչ Ծառուկյանի 22.01.2024թ. N 628՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ քաղաքի ՌՖԷԻ գիտավան թաղամասում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0778-0001-ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 25,5քմ բնակավայրերի նշանակության հողամասի վրա մինչև քարտեզագրումը կառուցված 25,5քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 22,1քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023ADGEVZ/:

2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, ՌՖԷԻ գիտավան թաղամաս, ավտոտնակ N 39/6:

3. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակով ծանրաբեռնված 02-001-0778-0001 ծածկագրից 3,38քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:

4. Առաջարկել կառույցն իրականացրած Մկրտիչ Ալեքսանի Ծառուկյանին գնելու օրինական ճանաչված 25,5քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1673 /մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 25,5քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 2887,5 /երկու հազար ութ հարյուր ութսունյոթ ամբողջ հինգ տասնորդական/ ՀՀ դրամ: 

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/ 

  - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner