Հիմք ընդունելով Հովհաննես Արիստակեսյանի լ/ա Ազատ Հովհաննիսյանի 23.04.2025թ. N 4860՝ անասնապահական տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 08.0---5.2025թ. N 6--6-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հովհաննես Ռուբենի Արիստակեսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ոսկևազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-087-0332-0005 ծածկագրով հողամասում տալ ջերմատան կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Ոսկևազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-087-0332-0005, Հովհաննես Ռուբենի Արիստակեսյանին սեփականության իրավունքով պատկանող, անասնապահական ջերմատան կառուցման և շահագործման համար 0.3142 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/: - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: