Հիմք ընդունելով Պապին Գևորգյանի 25.07.2025թ. N 9620` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայր, Ղ․ Փարպեցու 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, N 6 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-110-0085-0007, 0,0597 հա/ տալ 6/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Ղ․ Փարպեցու փողոց, հողամաս N 6/1:
Հողամասի մնացած մասի /0,05965 հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Ղ․ Փարպեցու փողոց, հողամաս N 6:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: