Հիմք ընդունելով Հակոբ Գևորգյանի 12.06.2025թ. N7391 դիմումը`, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ. 1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող, 02-116-0025-0008 ծածկագրից բնակավայրերի նշանակության հողամասից 11.4 քմ բնակավայրերի խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/ - Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: