Այսօր: Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 277
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 օգոստոսի 2025 թ.

ԴԱՎԻԹ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահան Բարսեղյանի լ/ա Դավիթ Գասպարյանի 25.04.2025թ. N 4921՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 08.05.2025թ. N 66-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դավիթ Վարուժանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 02-001-0452-0016 ծածկագրով հողամասում տալ ջերմոցային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0452-0016, Դավիթ Վարուժանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, անասնապահական տնտեսության կառուցման և շահագործման համար 0.2497 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:

3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/:

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Տիգրանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner