Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 221
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Մաքուր գյուղ՝ ապագայի հիմքը   ԱՆԳԵԼԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ   10 փետրվար 2025 Ծրագրի նպատակն է բարելավել Ուշի գյուղի էկոլոգիական վիճակը և ապահովել բնակիչների համար մաքուր ու կազմակերպված միջավայր՝ տեղադրելով ժամանակակից աղբամաններ գյուղի տարբեր հատվածներում։ Նախատեսվում է նաև բարձրացնել համայնքի էկոլոգիական գիտակցությունը՝ խթանելով թափոնների ճիշտ տեսակավորումը և վերամշակումը։ Այն նպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, կբարձրացնի բնակիչների կենսամակարդակը, կդառնա ավելի  մաքուր և առողջ ապագայի հիմք։
0 178
Բնապահպանություն
Աշտարակ քաղաքի Երևանյան և Պ․ Սևակի փողոցների ոռոգման համակարգի նորոգում   ՆՎԵՐ ՍԱՐԳՍՅԱՆ   13 փետրվար 2025 Ծրագրով առաջարկվում է Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում 44, 46, 48, 50, 77, 79, 81, 83, 85 տների, ինչպես նաև Պ․ Սևակի 18, 16, 14, 12, 10, 8, 6, 4, 2 տների հարակից այգիների ոռոգման ջրագծի նորոգում /անցկացում/։ Ծրագրի իրականացումը կնպաստի խմելու ջրի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև քաղաքի կանաչապատ տարածքների ընդլայնմանը։
0 111
Կանաչ համայնք և բարեկարգում
Խաղահրապարակների կառուցում   Մարինե Խուրշուդյան   16 փետրվար 2024 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։  Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ, խթանել երեխաների առողջ զարգացումը համայնքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Նախատեսվում է բնակավայրերում տեղադրել խաղային ատրակցիոններ փոքրերի համար, տաղավարներ մեծահասակների համար, նստարաններ, աղբամաններ, լուսավորություն, այն դարձնելով մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
3 1891
Կանաչ համայնք և բարեկարգում
Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում   Մարիետա Հովհաննիսյան   13 փետրվար 2024 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում»։ Ծրագրով առաջարկվում է բարելավել Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման որակը` մասնավորապես համապատասխան վայրերում կատարել աշխատանքներ, դրանք առանձնացնելով ցանկապատով և տեղադրել աղբամաններ։
1 940
Այլ
«Աշտարակ» երիտասարդական զարգացման կենտրոն   Ռազմիկ Մնացականյան   30 մայիս 2023 Ծրագրի նպատակն է համայնքի զարգացման տեսանկյունից՝ ստեղծել ապահով, ստեղծարար ու աջակցող միջավայր Աշտարակ համայնքի 12-18 տարեկան երիտասարդների ու պատանիների համար՝ նրանց կարիքների ու հետաքրքրությունների, կրթության, անձնային աճի ու զագացման համար, նպատակ ունենալով հասնելու՝ 1. Սոցիալական համախմբվածության։ Խթանելով միասնությունն ու ներառականությունը համայնքում՝ նպաստելով սոցիալական ներառմանն ու հավասար հնարավորությունների ստեղծման երիտասարդության համար։ 2. Մարդկային կապիտալի զարգացում։ Ներդրում անել կրթության և հմտությունների բարելավման մեջ հանուն համայնքի մարդկային կապիտալի զարգացման ու սովորեցնել նրանց գործիքներ համայնքային զարգացմանը խթանելու համար։ Այսինքն շահառուները ծրագրի ընթացքում դառնալու են համայնքի զարգացման երիտասարդ դերակատարներ։ 3. Երիտասարդների ներառում և ակտիվ քաղաքացիություն։ Խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը, ծրագրերի ու նախաձեռնությունների պլանավորմանն ու իրականցմանը, նպաստելով նրանց համայնքապատկանության բարձրացմանն ու համայնքի հանդեպ պատասխանատվության ավելացմանը։ 4. Համայնքային համագործակցություններ և գործընկերություն։ Համագործակցել տեղական ու համայնքային կառույցների, ՀԿ-ների, մասնավոր հատվածի հետ՝ հանուն համայնքի զարգացման։ 5. Համայնքային կայուն զարգացում։ Կիրառել կայուն միջազգային փորձառություններ, ապահովել ու հաստատել երկարաժամկետ գործընկերություններ ու ծրագրային միջոցառումներ, ապահովելով դրական համայնքային զարգացում։ Ծրագրային առաջարկն ամբողջությամբ այստեղ՝ https://docs.google.com/document/d/1RBQFjdlQ4LabIGDXUS7z-f3p9_QvUQjz/edit?usp=sharing&ouid=113142471883478942292&rtpof=true&sd=true Ծրագրային բյուջեն՝ https://docs.google.com/spreadsheets/d/1wBkzJTQxtAiUUhcWuoXi9Mb5QPoa5DxuAXAxHeGXcO8/edit?usp=sharing
2 7
Այլ
Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում   Արմեն Վարդանյան   13 փետրվար 2024 Առաջարկվում է իրականացնել Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, լայնացում և համահարթեցում։ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի 30կմ դաշտամիջյան ճանապարհները չեն բարեկարգվել և չեն հարթեցվել, որի պատճառով սեփականաշնորհված հողամասերի ճանապարհները բնակիչների համար դարձել են դժվար անցանելի, թե գյուղ․ տեխնիկաների համար, թե իրենց սեփական մեքենաների համար: Դրա համար հողերի մեծ մասը չի մշակվում: Դաշտամիջյան ճանապարհների հարթեցումը և բարեկարգումը կնպաստի հողօգտագործողների աշխուժացմանը, ավելի շատ հողատարածքներ կմշակվեն, կավելանա հողօգտագործողների և անասնապահությամբ զբաղվողների թիվը:
1 907
Կանաչ համայնք և բարեկարգում
Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 22 և 25Ա հասցեում գտնվող բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակի կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում   Սահականուշ Կարապետյան   16 մայիս 2023 Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել Աշտարակ քաղաքի բնակչությանը մատուցվող ծառայությունների պայմանների և որակի բարելավմանը: Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակի կառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի պայմաններ և խթանել երեխաների առողջ զարգացումը քաղաքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար քաղաքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Ծրագրից կօգտվեն` Աշտարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակչությունը, թվով` 540 (այդ թվում` 275 կին, 81 երեխա): Թվով 180 տնտեսությունների կենսամակարդակի բարձրացում: Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 22 և 25Ա հասցեում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակիչները բազմիցս են բարձրացնում վերոնշված խնդիրը, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է համայնքում ունենալ բազմաբնակարան շենքերի բակերում բարեկարգված խաղահրապարակներ: Խաղահրապարակի կառուցումը կնպաստի ոչ միայն բնակավայրի կյանքի բարելավմանը, այլ նաև երեխաների ժամանցի կազմակերպման կենտրոնի դեր կունենա 4 բազմաբնակարան շենքերի բնակիչների համար։ Ծրագրի պահանջվող միջոցների չափը կազմել է՝ 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ: Ծրագիրը կիրականացվի մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի ֆինանսավորմամբ։
0 1
Կանաչ համայնք և բարեկարգում
Աշտարակ համայնքի Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերում աղբամանների տեղադրում   ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ   07 փետրվար 2025 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերում աղբամանների տեղադրում»։ Ծրագրով առաջարկվում է բարելավել Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման որակը` մասնավորապես համապատասխան վայրերում կատարել աշխատանքներ, դրանք առանձնացնելով ցանկապատով և տեղադրել աղբամաններ։
4 501
Այլ
Աշտարակ քաղաքի երիտասարդական կենտրոնի հիմնում   Վռամ Թորոսյան   30 մայիս 2023 Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել Աշտարակ համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների պայմանների և որակի բարելավմանը: Աշտարակ քաղաքի երիտասարդական կենտրոնի հիմնումը երիտասարդների նախաձեռնությամբ և Աշտարակի համայնքապետարանի աջակցությամբ իրականություն կդառնա։ Նախաձեռնող երիտասարդների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պարզ է դառնում, որ նախաձեռնությունը կվերածվի հստակ գործողությունների։ Երիտասարդական կենտրոնն անշուշտ, իր դրական ազդեցությունը կունենա համայնքի երիտասարդների ինքնաբացահայտման, զարգացման, քաղաքացիական ակտիվ վարքի ձևավորման վրա։ Վստահ ենք, որ կենտրոնում կազմակերպվելիք կրթական, մշակութային, սպորտային, ինտելեկտուալ, ժամանցային միջոցառումները կնպաստեն համայնքային կյանքի աշխուժացմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, երիտասարդներին կուղղորդեն համայնքային որոշումների կայացման գործում ակտիվ մասնակցության դրսևորմանը։ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ . Կրթություն . Զբաղվածություն . Ժամանցի կազմակերպում . Առողջ ապրելակերպի խթանում . Մասնագիտական կողմնորոշում Ծրագրից կօգտվեն` բնակավայրի շուրջ 160 պատանի։ Աշտարակ քաղաքի բնակչությունը, թվով` 20 850: Ծրագրի պահանջվող միջոցների չափը կազմել է՝ 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ: Ծրագիրը կիրականացվի մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի ֆինանսավորմամբ։
0 2
Գիտություն և նորարարություն
Խաղահրապարակների կառուցում   Աննա Տոնյան   12 փետրվար 2025 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում և Բյուրական բնակավայրում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ և խթանել երեխաների առողջ զարգացումը համայնքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Նախատեսվում է բնակավայրերում տեղադրել խաղային ատրակցիոններ փոքրերի համար, տաղավարներ մեծահասակների համար, նստարաններ, աղբամաններ, լուսավորություն, այն դարձնելով մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
3 982
Սպորտ
Աշտարակի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED էկրան   Ալինա Խաչատրյան   29 մայիս 2023 Ծրագիրը կիրականացվի մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի ֆինանսավորմամբ, այն կծառայի որպես տեղեկատվության հարթակ։ Էկրանի միջոցով հնարավոր կլինի ինչպես համայնքի բնակիչներին, այնպես էլ համայնք այցելած զբոսաշրջիկներին ծանոթացնել իրականացված ծրագրերին, ուղիղ միացմամբ հեռարձակել ավագանու նիստերը, անցորդներին տեղեկացնել սպասվող միջոցառումների, հանրային քննարկումների մասին և ՏԻՄ գործունեությունը դարձնել առավել թափանցիկ: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի նաև ամռան ամիսներին երիտասարդների և համայնք այցելած զբոսաշրջիկների համար բացօթյա միջավայրում ապահովել համերգային ուրախ երեկոներ, կազմակերպել ֆիլմերի կամ ֆուտբոլային խաղերի դիտումներ։ Ծրագրի պահանջվող միջոցների չափը կազմել է՝ 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
0 1
Այլ
Ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում   ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   06 փետրվար 2025 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Երեխաների և երիտասարդների մարզական միջոցառումների կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր և գոյություն ունեցող մարզադաշտերի ստեղծման, տարածքների բարեկարգման, հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ: Ծրագրով առաջարկվում է Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը` մասնավորապես տարածքներն առանձնացնել ցանկապատով, համապատասխան վայրերում կատարել կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ, դրանք առանձնացնելով բազալտե եզրաքարերով։ Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է համայնքում ունենալ բարեկարգված ֆուտբոլի խաղադաշտեր: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
9 1144
Սպորտ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner