30.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
|
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ակնկալում ...
Մանրամասն |
|
30.01.25
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
Աշտարակ համայնքի հարգելի բնակիչներ,Աշտարակ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 3-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման մշտական հանձնաժողով՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանի նախագահությամբ։ Հաստատվել են հանձնաժողովի լիազորությունները և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Քաղաքացիների կողմից մասնակցային բյուջետավորման գործընթացում ծրագրային առաջարկների ներկայացման մեկնարկը 2025 թվականի փետրվարի 1-ն է, իսկ ավարտը՝ փետրվարի 10-ը։ Շահագրգիռ յուրաքանչյուր ոք՝ համայնքի բնակիչներ, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր, քաղաքացիական հասարակություն և հասարակական ...
Մանրամասն |
|
28.01.25
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման ու վերելքի: Վստահ եմ, որ մեր բանակը շարունակելու է իր հզորացումը` ապահովելով գալիք սերունդների արժանավայել և անվտանգ կյանքը: Խոնարհվում եմ իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների առջև, իսկ մեր քաջ զինվորներին անփորձանք ծառայություն և բարի տունդարձ եմ մաղթում: Փառք Հայոց բանակին:
|
|
20.01.25
ԻՆՉՊԵ՞Ս ՁՄՌԱՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱԽՍԸ
|
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը ...
Մանրամասն |
|
06.01.25
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ արդեն 2-րդ անգամ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրում տեղի է ունենում Հոգեւոր երաժշտության ամենամյա փառատոնը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել փառատոնին: Ներկա էին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։Հոգեւոր երաժշտության միջոցառումը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ:Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների ...
Մանրամասն |
|
31.12.24
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աշտարակ համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ առաջընթացի, օգտակար բացահայտումների, զարգացման նոր ուղիների, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի: Ցանկանում եմ, որ գալիք 2025 թվականին կատարվելիք յուրաքանչյուր իրադարձություն լինի նշանակալից, իսկ յուրաքանչյուր նոր պահ երջանկություն, հաջողություն և ջերմություն բերի ձեր տուն: Թող նոր տարում շատ լինեն հաղթանակներ և ձեռքբերումներ յուրաքանչյուրիս կյանքում բոլորիս աշխատասիրության, համառության ու կամքի շնորհիվ: Շնորհավոր Նոր տարի: Օրհնված ու խաղաղ տարի ամենքիս:
|
|
26.12.24
ՎԱՌՎԵՑԻՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
|
Դեկտեմբերի 25-ին Աշտարակ համայնքում՝ Ներսես Աշտարակեցու հրապարակում, տոնական մթնոլորտում ու բարձր տրամադրությամբ վառեցինք մեր համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Տոնական համերգը եզակի էր իր աստղային կազմով. սիրված կատարողներ Իվետա Մուկուչյանը, Ավո Ադամյանը, Տաթև Ասատրյանը և Արամ MP3-ը իրենց կատարմամբ ստեղծեցին տոնական մթնոլորտ համայնքի բնակիչների համար։ Միջոցառումը վարում էին հայտնի հաղորդավարներ Տոման և Պոնչը՝ իրենց ջերմությամբ ու առանձնահատուկ տրամադրությամբ։ Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն ուղեկցվեց նաև գեղեցիկ հրավառությամբ։ Այս տոնական համերգը դարձավ տարվա առանձնահատուկ ու հիշարժան պահերից մեկը, երբ համայնքի բնակիչները միասին նշեցին ուրախության և ջերմության ակնթարթը։
|
|
12.12.24
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁԱՆԻՑ» ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ 2024
|
ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ 2024թ․ դեկտեմբերի 10-ին մեկնարկել է «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով 2-րդ աշխատաժողովը, որի մարզային փուլը իրականացվեց ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ համայնքի Փարպիի թիվ 11 Գագիկ Յոլչյանի անվան մանկապարտեզ» մենթոր ՆՈՒՀ-ում՝ տնօրեն Մարիաննա Ստեփանյանի ղեկավարմամբ։ Աշխատաժողովի նպատակը նախադպրոցական կրթության ոլորտի պատասխանատուներին տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին հաղորդակից դարձնելն է։«Աշտարակ համայնքի Փարպիի թիվ 11 Գագիկ Յոլչյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ շրջայցով այցելեց ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուսուցիչների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |