ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
Դիմողի անուն, ազգանուն, (իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը) (պարտադիր).
Բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն)՝ (պարտադիր).
Քաղաքացիությունը.
Հեռախոսահամարը.
Էլեկտրոնային փոստի հասցեն.
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն/տկն _________________________,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ _______________________________________________________ (հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն ստորագրություն
ամսաթիվ
Facebook
Location on Google Maps
YouTube