Շնորհակալություն սույն հրապարակման համար։ Իսկապես կա բարեկարգման գաղափար, և ես՝ ինքս, ցանկում էի դիմել համայնքային ղեկավարությանը։ Աշտարակի քաղաքի կենտրոնում կա լուրջ խնդիր։ Կենտրոնական հատվածում՝ երաժշտական դպրոցի հետնամասում կա մի կիսավեր հին քաղաքային զուգարան, որը երիտասարդների, անչափահասների և կասկածելի մարդկանց համար դարձել է հավաքատեղի ու Աստված գիտե, թե ինչ են ծխում կամ խմում այդ տարածքում, հատկապես անչափահասները։ Երբևիցէ չեմ նկատել, որ ոստիկանության ուշադրության ներքո լինի կամ վերահսկվի այդ տարածքը, երևի դրա համար էլ դարձել է կասկածելի մարդկանց ու անչափհասների հավաքատեղին։ Առաջարկում եմ, տարածքը մաքրել, բարեկարգել, քանդել կիսավեր հին շինությունը և ցանկապատել, որ նորից չախտոտեն և տարածքը վերահսկել համապատսխան մարմինների կողմից։ |