Աշտարակի համայնքապետարանը ս/թ. հունվարի 17-ի համայնքի ավագանու N 6-Ա, համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 22-ի N 197-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշումներին համապատասխան մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Նշվածի համատեքստում Աշտարակ համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս իրավասությունները, գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։
Շնորհիվ ստեղծված հնարավորության՝ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համագործակցաբար բարելավելու իրենց բնակավայրը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքի կյանքը՝ իրացնելով իրենց՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը։ Այս հարթակը համայնքի բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է, լուծումների միասնական որոնման միջոց:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Աշտարակ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի կառավարման հանձնաժողովի՝ ներկայացված առաջարկ-նախագծերի գնահատման նիստի
Աշտարակ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի կառավարման հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի
Facebook
Location on Google Maps
YouTube