Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Մասնակցե՛ք Աշտարակ համայնքի զարգացմանը - Բյուջե 2024
Ընթացիկ փուլ՝
imgInner_0.jpg

Աշտարակի համայնքապետարանը ս/թ. հունվարի 17-ի համայնքի ավագանու N 6-Ա, համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 22-ի N 197-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշումներին համապատասխան մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Նշվածի համատեքստում Աշտարակ համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս իրավասությունները, գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։

Շնորհիվ ստեղծված հնարավորության՝ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համագործակցաբար բարելավելու իրենց բնակավայրը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքի կյանքը՝ իրացնելով իրենց՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը։ Այս հարթակը համայնքի բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է, լուծումների միասնական որոնման միջոց:


Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշտարակ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի կառավարման հանձնաժողովի՝ ներկայացված առաջարկ-նախագծերի գնահատման նիստի


  
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշտարակ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու, գործընթացի կառավարման հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի

Գործընթացի արդյունքների ներկայացում (10/01/2025-15/03/2025)
15/01/2024-15/03/2025
Ընթացքում է
17/02/2024-27/02/2024
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
11/03/2024-15/03/2024
Հաղթող առաջարկների բացահայտում
18/03/2024-01/07/2024
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
01/07/2024-30/12/2024
Հաղթած առաջարկների իրագործում
10/01/2025-15/03/2025
Գործընթացի արդյունքների ներկայացում
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում   Արմեն Վարդանյան   13 փետրվար 2024 Առաջարկվում է իրականացնել Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, լայնացում և համահարթեցում։ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի 30կմ դաշտամիջյան ճանապարհները չեն բարեկարգվել և չեն հարթեցվել, որի պատճառով սեփականաշնորհված հողամասերի ճանապարհները բնակիչների համար դարձել են դժվար անցանելի, թե գյուղ․ տեխնիկաների համար, թե իրենց սեփական մեքենաների համար: Դրա համար հողերի մեծ մասը չի մշակվում: Դաշտամիջյան ճանապարհների հարթեցումը և բարեկարգումը կնպաստի հողօգտագործողների աշխուժացմանը, ավելի շատ հողատարածքներ կմշակվեն, կավելանա հողօգտագործողների և անասնապահությամբ զբաղվողների թիվը:
1 907
Կանաչ համայնք և բարեկարգում
Ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում   Նարինե Հարությունյան   13 փետրվար 2024 Ներկայացվում է խմբային առաջարկ՝  «Աշտարակ համայնքի Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Երեխաների և երիտասարդների մարզական միջոցառումների կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր և գոյություն ունեցող մարզադաշտերի ստեղծման, տարածքների բարեկարգման, հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ: Ծրագրով առաջարկվում է Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը` մասնավորապես տարածքներն առանձնացնել ցանկապատով, համապատասխան վայրերում կատարել կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ, դրանք առանձնացնելով բազալտե եզրաքարերով։ Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է համայնքում ունենալ բարեկարգված ֆուտբոլի խաղադաշտեր: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
6 1786
Սպորտ
Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում   Մարիետա Հովհաննիսյան   13 փետրվար 2024 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում»։ Ծրագրով առաջարկվում է բարելավել Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման որակը` մասնավորապես համապատասխան վայրերում կատարել աշխատանքներ, դրանք առանձնացնելով ցանկապատով և տեղադրել աղբամաններ։
1 940
Այլ
Խաղահրապարակների կառուցում   Մարինե Խուրշուդյան   16 փետրվար 2024 Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։  Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ, խթանել երեխաների առողջ զարգացումը համայնքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Նախատեսվում է բնակավայրերում տեղադրել խաղային ատրակցիոններ փոքրերի համար, տաղավարներ մեծահասակների համար, նստարաններ, աղբամաններ, լուսավորություն, այն դարձնելով մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
3 1891
Կանաչ համայնք և բարեկարգում
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

Անհայտ օգտատեր 4 ամիս առաջ
Շատ մեծ գնահատականի է արժանի համայնքապետարանի ահռելի մեծ կատարած աշխատանքը ի դեմս քաղաքապետ Թ․Շահվերդյանի, սակայն Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել մեր Աշտարակի հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակը,խնդրում եմ մեր համայնքին չի սազում նման անմխիթար տրանսպորտային ցանցը,խնդիրը դիտարկեք որպես առավել առաջնային ծրագիր։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 10 ամիս առաջ
Ողջոգնում եմ նախաձեռնությունը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 10 ամիս առաջ
Ցանկալի է, որ յուրաքանչյուր մեծ բնակելի տարածք ունենա իր մարզահրապարակը տարբեր տարիքի բնակիչների համար իր կանաչապատ գեղագիտական ոճով ձևավորված։ցանկալի է նաև լողավազան,դրանով կխթանեք առողջ ապրելակերպը և դուրս կբերեք տիրող ճգնաժամից։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 10 ամիս առաջ
խնդրում եմ Ձեզ ծրագրում ներառել Աշտարա՝ քաղաքում գտնվող Ն.Աշտարակեցու 88/12 շենքի բակի վերանորոգման հարցը։Բակը գտնվում է անմխիթար վիճակում ։              Կանխավ շնորհակալ ենք
Պատասխանել
Անհայտ օգտատեր 10 ամիս առաջ
Ցանկանում եմ ,որ Օշական համայնքի,ինչպես նաև Օշականի ձախ ափում , և  Ոսկեհատ բնակավայրերում ևս լինեն խաղահրապարակներ։ Հատկապես առաջնային դիտարկեք Օշականի ձախ ափում ։
Պատասխանել
Անժելա Եգանյան 10 ամիս առաջ
Լողավազան ։ Շատ կարևոր է ։Համայնքի բնակիչները  հնարավորություն չունեն  Երևան գնալու։ Մտած եք  երեխաների առողջության մասին
Պատասխանել
Ամալյա Շաբոյան 10 ամիս առաջ
Լողավազան  որը շատ կարևոր է և անհրաժեշտ  համայնքին
Պատասխանել
Անհայտ օգտատեր 10 ամիս առաջ
Բարև Ձեզ, ի վերջո լուծեք Արա 1 թաղամասի գազաֆիկացման հարցը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 10 ամիս առաջ
Բարև ձեզ,ես առաջարկ ունեմ նաև Մուղնի համար երթուղայինի հարցը կարգավորել,քանի որ բավականին դժվարությամբ ենք տեղաշարժվում Աշտարակ և դա էլ խնդիր է աշխատանքին ժամանակին չներկայանալու կամ էլ հենց դա է պատճառը Աշտարակում մերժելու որոշ աշխատանքներ ժամանակին չներկայանալու համար։
Պատասխանել
Արսեն Ազատյան 10 ամիս առաջ
խնդրում եմ Ձեզ ծրագրում ներառել Ուջան բնակավայրի ոռոգման ներքին ցանցի նորոգման հարցը, որը երկար տարիներ անմխիթար վիճակում է։ Ցանցի նորոգումը կնպաստի ջրի խնայողությանը և արդյունավետ  օգտագործմանը ինչպես Ուջան բնակավայրի այնպես էլ Արզնի-Շամիրամ ջրանցքից օգտվող մյուս բնակավայրերի համար։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 10 ամիս առաջ
Քվեարկության փուլը սկսել է, սակայն քվեարկվող առաջարկները կայքում բացակայում են
Պատասխանել
Անահիտ Համբարձումյան ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ | Համակարգող 10 ամիս առաջ
Հարգելի օգտատեր, հրապարակված առաջարկների քվեարկությունը սկսվում է 2024թ․ մարտի 1-ից։
Պատասխանել
Վարդուհի Դավթյան 10 ամիս առաջ
Ես առաջարկ ունեմ։Ուզում եմ Նոր Երզնկայի մանկապարտեզի բակը վերանորոգեք քանի որ գտնվում է շատ վատ վիճակում։
Պատասխանել
Անահիտ Սուքիասյան 10 ամիս առաջ
Բարև Ձեզ՝ ես Նոր Երզնկա գյուղի բնակիչ եմ։Խնդրում եմ՝ որ Ձեր բյուջեով վերանորոգեք մեր մանկապարտեզի բակը, քանի որ չկա համապատասխան հարմարություններ մեր երեխաների համար ավելի շատ խաղեր կազմակերպելու,  զարգացնելու և այլնի համար
Պատասխանել
Հաշվետվություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner