Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Ստեղծել <<Աշտարակի մշակույթի պալատ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Հաստատել <<Աշտարակի մշակույթի պալատ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի 1-ի:
3.Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի 2-ի:
4.Ապահովել <<Աշտարակի մշակույթի պալատ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից: |